Ուիմբլդոն. Նադալը նույնպես մեկնարկել է հաղթանակով

21:27 03.07.2018

Իսպանացի Ռաֆաել Նադալը հաջող է մեկնարկել «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում` «Ուիմբլդոնում»:

Նադալը մրցել է Իսրայելը ներկայացնող Դուդի Սելուի հետ: Հանդիպումը տևել է 52 րոպե ու ավարտվել` 6:3, 6:3, 6:2 հաշվով: Աշխարհի երկրորդ ռակետը 3 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ է թույլ տվել և 14 բրեյք փոինթից հաջող է իրացրել 6-ը:

Երկրորդ փուլում Նադալի մրցակիցը կլինի ղազախ Միխայիլ Կուկուշկինը:

Share |

Լրահոս

Loading...