Ռոնալդուի գործակալը խոսել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին

23:04 05.07.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի գործակալը` Ժորժե Մենդեշը, խոսել է ֆուտբոլիստի` «Յուվենտուս» տեղափոխության մասին.

«Եթե Ռոնալդուն հեռանա «Ռեալից», ապա անսահման շնորհակալ կլինի ակումբին` նրա նախագահին, մարզչական շտաբին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված երկրպագուներին: Նա կլքի Մադրիդը միայն կարիերայում նոր մարտահրավեր ստանալու դեպքում»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե Ռոնալդուն շաբաթ օրը կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:

Share |

Լրահոս