Ռեալը պաշտոնապես ներկայացրեց նոր խաղաշապիկը. Ռոնալդուն բացակայում է

17:54 05.07.2018

Մադրիդի «Ռեալի» հինգ ֆուտբոլիստներ պաշտոնապես ներկայացրել են նոր մրցաշրջանի խաղաշապիկը:

Ֆուտբոլիստների մեջ չի եղել «սերուցքայինների» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն:

Ըստ իսպանական լրատվամիջոցների` այս փաստը կարող է կապված լինել Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխության հետ: Այսօր արդեն տեղեկություն էր տարածվել, որ պորտուգալացին ընդունել է թուրինյան ակումբի առաջարկը:

 

Share |

Լրահոս