Պաշտոնական. Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը միացել է Ռեալին

20:51 05.07.2018

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» հետ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի տրանսֆերի հարցում:

22-ամյա պաշտպանը բուժզննում կանցնի մադրիդյան ակումբում, որից հետո պայմանագիր կկնքի «սերուցքայինների» հետ 6 տարով: Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախկինում նշվում էր, որ տրանսֆերը կարող է արժանանալ 40 մլն եվրո:

Օդրիոսոլայի տեղափոխությունը շատ է ցանկացել Լոպետեգին, ով աշխատել է պաշտպանի հետ Իսպանիայի հավաքականում:

Share |

Լրահոս