Armsport.am-ը 9 տարեկան է

16:00 07.07.2018

Այսօր՝ հուլիսի 7-ին նշվում է Armsport.am-ի 9-րդ տարեդարձը:

2009 թվականի այս օրվանից ի վեր կայքը բազում փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում պահպանելով իր հիմնային նպատակները՝ բոլոր առումներով օբյեկտիվ լրատվություն հասցնել իր ընթերցողներին և անաչառ վերլուծություններով տալ հուզող հարցերի պատասխանները:

Armsport.am-ի ամենամեծ ցանկությունը միշտ եղել է հայկական սպորտն ավելի լավը տեսնելը: Դրան նպաստելու համար կայքի թիմը երբեք չի դադարել և չի դադարելու անել ավելին:

Այսօր տոն է այն հազարավոր ընթերցողների համար, ովքեր հայկական սպորտային մեդիադաշտը չեն պատկերացնում առանց Armsport-ի. դա միշտ պարտավորեցնող է եղել: Մեր աշխատանքի մասին ընթերցողների կարծիքներն ամեն ինչ ասում են:

Հատուկ շնորհակալություն այն անձանց, ովքեր այս 9 տարիների ընթացքում աշխատել են կայքում, նպաստել են առաջընթացին: 

Հ.Գ. Տարեդարձի առիթով կարող եք ձեր հարցերն ուղղել Armsport.am-ին. մեր թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին: Կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև editor@armsport.am հասցեին:

Share |

Լրահոս