Հայտնի է Ռուսաստան-Խորվաթիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

01:22 08.07.2018

ԱԱ-2018-ում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:

Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Լարված պայքարում անցած խաղում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Խորվաթների ավագը աչքի է ընկել գոլային փոխանցումով և հստակ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 

 

Share |

Լրահոս