Ռեալը կողմնորոշվել է Ռոնալդուին փոխարինողի հարցում

13:54 08.07.2018

«As»-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն կողմնորոշվել է, թե ինչպես է ուժեղացնելու թիմի կազմը ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում:

Կրիշտիանու Ռոնալդուն ամենայն հավանականությամբ լքելու է մադրիդյան թիմը և «Ռեալը» նրա փոխարեն պետք է ձեռք բերի աստղային ֆուտբոլիստի, որպեսզի թիմը կտրուկ անկում չապրի:

Համաձայն աղբյուրի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներն են ՊՍԺ-ի երկու հարձակվողները` Նեյմարին ու Մբապեն: Սակայն երկուսի պայմանագրերում էլ չկա նշված հրաժարագին և «Ռեալին» շատ դժվար կլինի գնել այս ֆուտբոլիստիների իրավունքները: Եթե ամեն ինչ չընթանա «Ռեալի» պլաններով, «սերուցքայինները» կփորձեն գնել «Չելսիի» առաջատար Էդեն Ազարին, ով մեկ անգամ չէ, որ ակնկարկել է «Չելսիից» հեռանալու մասին: Սակայն Ազարը դեռևս 2 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան ակումբի հետ:

Share |

Լրահոս