Red Eagles. Փյունիկը փաստի առաջ է կանգնել

00:53 09.07.2018

«Red Eagles» ֆան-շարժումը ուշագրավ տեղեկություն է ներկայացրել «Փյունիկ» («Երևան») ակումբի վերաբերյալ.

«Մեր տեղեկություններով, վերջին օրերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց մարզաբազայի։ 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Փյունիկ» մարզադպրոցը հետ և, փաստացի, «Փյունիկին» զրկել մարզումներ անցկացնելու հնարավորությունից:

Որպես լուծում՝ առաջարկվել է գնել մարզադպրոցը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստիպված մարզումներն անցկացնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում»,- գրված է հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս