Բրենդան Ռոջերս. Ալաշկերտը հարգանքի արժանի թիմ է

19:33 09.07.2018

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումից առաջ մամուլի ասուլիսին է ներկայացել շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը.

«Պետք է հարգել ցանկացած մրցակցի: «Ալաշկերտը» հարգանքի արժանի թիմ է, վերջին 3 տարիներին դարձել է Հայաստանի չեմպիոն: ՉԼ-ում բոլոր թիմերին պետք է հարգել»,- այսպես սկսեց անվանի մասնագետը:

Ավելի մանրամասն խոսելով հայկական թիմի մասին` Ռոջերսն ասաց. «Դիտել եմ «Ալաշկերտի» մի քանի խաղեր. կոմպակտ, շարժունակ թիմ է: Վաղը ծանր հանդիպում է սպասվում: Ազդեցություն կարող է ունենալ նաև եղանակը, բայց գլխավոր հարցը մրցակիցն է: «Ալաշկերտը» խաղը սկսում է պաշտպանությունից, լավ միջին գիծ ունի, արագավազ հարձակվողներ: Մեր նպատակը գոլ բաց չթողնելն է, և 1-2 գոլ խփելը:

«Ալաշկերտից» Ռոջերսն առանձնացրեց Ուրոշ Նենադովիչին և Արթուր Եդիգարյանին:

Share |

Լրահոս