Արսենալը միացել է Գոլովինի համար մղվող պայքարին

22:25 09.07.2018

«Transfer Market Web»-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալը» միացել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի համար մղվող պայքարին:

Ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Յուվենտուսը» և «Չելսին»: Ըստ լրատվամիջոցների` «զինագործները» ռուս խաղացողին դարձրել են տրանսֆերային գլխավոր նպատակ: Վերջերս Գոլովինի գործակալը հայտարարել էր, որ խաղացողը դեռևս ոչ մի ակումբի հետ պայմանագիր չի կնքել:

Գոլովինը Մունդիալ-2018-ի ընթացքում դարձել է մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս