Չերչեսովն ասել է, որ չի նայելու ԱԱ-2018-ի մնացած հանդիպումները

15:25 09.07.2018

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը խոստովանել է, որ չի նայելու աշխարհի առաջնության մնացած հանդիպումները: 

Բայց նաև Չերչեսովը նշել է, որ երկրպագելու է Բելգիայի ընրանուն, ով կիսաեզրափակիչում հանդիպելու է Ֆրանսիային:

«Հանդիպումները չեմ նայելու, սակայն կերկրպագեմ Բելգիային, քանի որ նրանց մարզիչ Ռոբերտո Մարտինեսին հավանում եմ: Մենք հին ծանոթներ ենք: Երբ ժամանակին մեկնել էի Բրյուգե նա անընդհատ բողոքում էր իր ֆուտբոլիստների մարզավիճակից»,- ասել է Չերչեսովը ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում:

Share |

Լրահոս