Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչները

21:36 09.07.2018

FIFA-ն հայտարարել է, թե ովքեր կսպասարկեն Աշխարհի 2018 թվականի առաջնության Խորվաթիա-Անգլիա և Ֆրանսիա-Բելգիա հանդիպումները:

Խորվաթների ու անգլիացիների մրցավեճը վստահվել է թուրք մրցավար Ջունեյթ Չաքիրին: Բելգիայի ու Ֆրանսիայի դիմակայությունն էլ կսպասարկի Ուրուգվայը ներկայացնող Անդրես Կունհան:

Խորվաթիա-Անգլիա խաղը կկայանա հուլիսի 10-ին, իսկ Ֆրանսիա-Բելգիա խաղը` հուլիսի 11-ին:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Share |

Լրահոս