Ուիմբլդոն. Ֆեդերերը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

18:10 09.07.2018

Թենիսի «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում` «Ուիմբլդոնում» շարունակում է հաջող ելույթները շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Աշխարհի առաջին ռակետը երեք սեթում հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին` դուրս գալով քառորդ եզրափակիչ: 1 ժամ 47 րոպե տևած խաղն ավարտվել է 6:0, 7:5, 6:4 հաշվով: Ֆեդերերն իր հաշվին է գրանցել 13 էյս, 5 բրեյք փոինթ ու ոչ թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ:

1/4 եզրափակչում Ֆեդերերի մրցակիցը կլինի Գաել Մոնֆիս-Կևին Անդերսոն զույգի հաղթողը;

Share |

Լրահոս