Ազար. Մբապեն արդեն այժմ պետք է ստանա Ոսկե գնդակը

16:55 09.07.2018

Բելգիայի ազգային հավաքականի կիսապատշպան Էդեն Ազարը ԱԱ-2018-ի կիսաեզրափակչից առաջ գովեստի խոսքեր է ասել Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեին.

«Ես մի քանի անգամ խոսել եմ նրա հետ հեռախոսով: Փոքր հասակում նա դիտել է իմ խաղերը, իսկ այժմ ես եմ հիանում նրա խաղով: Շատ եմ հարգում նրան, քանի որ նա 19 տարեկանում ցուցադրում է նման բարձր մակարդակի ֆուտբոլ: Ժամանակակից ֆուտբոլի համար այս ամենը չտեսնված է: Մբապեն արժանի է արդեն հիմա «Ոսկե գնդակ» ստանալու»,- Ազարի խոսքերը մեջբերում է «beIN Sports»-ը:

ԱԱ-2018-ում Մբապեն դարձել է 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս