Յուրի Ջորկաեֆը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին

10:23 09.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի ֆուտբոլիստ, Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ:

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ 

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»:
Share |

Լրահոս