Լիվերպուլը պատրաստ է վճարել 13.5 մլն եվրո Վիդայի համար

13:51 09.07.2018

«Բեշիքթաշի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան հնարավոր է տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգա:

Ինչպես տեղեկացնում է «Miror»-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Խորվաթ ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ Յուրգեն Կլոպը: Անգլիացիները պատրաստ են պաշտպանի համար վճարել 13.5 մլն եվրո:

Ներկայումս Վիդան Խորվաթիայի ընտրանու կազմում մասնակցում է ԱԱ-2018-ին: Հուլիսի 11-ին Խորվաթիան 1/2 եզրափակիչում կհանդիպի Անգլիայի ընտրանուն:

Share |

Լրահոս