Marca. Լուիս Էնրիկեն կգլխավորի Իսպանիայի հավաքականը

10:55 09.07.2018

Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա Լուիս Էնրիկեն, ով նախկինում աշխատել է «Սելտայում», «Ռոմայում» և «Բարսելոնայում»:

«Marca»-ն հայտնում է, որ Իսպանիայի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիան մոտ օրերս պայմանագիր կկնքի 48-ամյա մասնագետի հետ: Համաձայն աղբյուրի տեղեկությունների պայմանագիրը կկնքվի 2 տարով: Այսպիսով Էնրիկեն Իսպանիայի ընտրանուն կղեկավարի Եվրո 2020-ի ընթացքում:

Հիշեցնենք, որ մինչ այս Իսպանիայի ընտրանու մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել էր պաշտոնից, նրան ԱԱ-2018-ի ընթացքում փոխարինել էր Ֆերնանդո Հիերոն:

Share |

Լրահոս