Մահրեզն առաջիկա երկու օրվա ընթացքում բուժզննում կանցնի Մանչեսթեր Սիթիում

00:07 09.07.2018

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն: 

Ֆուտբոլիստը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Ալժիրի հավաքականի խաղացողը բուժզննում կանցնի առաջիկա երկու օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

«Աղվեսները» տրանսֆերից կստանան 60 մլն եվրո: Նախկինում Մահրեզը մոտ էր «քաղաքաբնակների» կազմը համալրելուն, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ տեղափոխության արժեքի հարցում:

Share |

Լրահոս