Ինտերը ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանի հավաքականի պաշտպանին

11:26 09.07.2018

«Inter News»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերը»:

Պաշտպանությունը ամրացնելու նպատակով «ներաձուրիները» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիին: Սակայն միլանյան ակումբը, որպես պահեստային տարբերակ է դիտարկում ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան Մարիո Ֆերնանդեսի տեղափոխությունը:

Ֆերնանդեսի վստահ խաղը ԱԱ-2018-ում անտարբեր չի թողել «Ինտերի» ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանին ԱԱ-2018-ը լքեց 1/4 եզրափակիչում` պարտվելով Խորվաթիայի ընտրանուն:

Share |

Լրահոս