Մուսան հնարավոր է չվերադառնա Լեսթեր

12:17 09.07.2018

Նիգերիայի հավաքականի հարձակվող Ահմեդ Մուսան, ում իրավունքները պատկանում են անգլիական «Լեսթերին», չի ցանկանում վերադառնալ Անգլիա:

Անցած մրցաշրջանում, հունվարից սկսած, Մուսան հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում վարձակալության սկզբունքով: Ինչպես տեղեկացնում է «Soccernet»-ը, «բանակայինների» ղեկավարները մտադիր են գնել Մուսայի իրավունքները ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում: Մուսան ևս տրամադրված է մնալ մոսկովյան ակումբում:

Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում նիգերացին ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 10 հանդիպում, որոնցում խփել էր 6 գոլ:

Share |

Լրահոս