Մի քանի գրանդ ակումբներ ցանկանում են գնել Պավարին

13:21 09.07.2018

«Շտուտգարդի» պաշտպան Բենժամին Պավարը ԱԱ-2018-ի ավարտից հետո հնարավոր է տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ:

«Skysports»-ը հայտնում է, որ 22-ամյա ֆրանսիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Ռեալը»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆրանսիացի ծառայություններով են հետաքրքրված Բունդեսլիգան ներկայացնող ևս 3 ակումբներ:

ԱԱ-2018-ի ընթացքում Պավարը հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում: Վաղը` հուլիսի 10-ին Ֆրանսիան 1/2 եզրափակչում մրցելու է Բելգիայի հետ:

Share |

Լրահոս