Բրենդան Ռոջերսը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

19:45 09.07.2018

Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Ալաշկերտ»-«Սելթիկ» ՉԼ-ի հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել` խոսելով նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին.

«2014-ին հեռախոսազանգ եմ ունեցել Մխիթարյանի հետո ու լավ տպավորություն ունեցել նրանից: Հենրիխն արդեն որոշել էր Բորուսիայի հարցում, նաև երևի կարծում էր, որ դեռ ֆիզիկապես պատրաստ չէ Պրեմիեր լիգային:

Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, մեծ տաղանդով, շատ ասպեկտներով»,-ասել է Ռոջերսը:

Հիշեցնենք, որ Ռոջերստ 2014 թվականին գլխավորում էր «Լիվերպուլը» և ակումբը հետաքրքրված էր Մխիթարյանի ծառայություններով:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կկայանա վաղը` ժամը 20:00-ին:

Share |

Լրահոս