Ուիմբլդոն. Նադալը 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

23:45 09.07.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: Նման արդյունքի աշխարհի երկրորդ ռակետը հասնում է 2011 թվականից հետո առաջին անգամ:

Իսպանացին մրցել է Չեխիան ներկայացնող Իրժի Վեսելիի հետ ու հաղթել 6:3, 6:3, 6:4 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 53 րոպե: Նադալը կատարել է 9 էյս ու մեկ կրկնակի սխալ թույլ տվել:

1/4 եզրափակչում 32-ամյա թենիսիստը կմրցի Խուան Մարտին դել Պոտրո- Ժիլ Սիմոն զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս