ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչներում ամենաշատ ներկայացուցիչն ունի Տոտենհեմը

00:16 09.07.2018

Անգլիական «Տոտենհեմն» ունի ամենաշատ ներկայացուցիչը Մունդիալ-2018-ի կիսաեզրափակիչների ընթացքում:

Բելգիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի ու Անգլիայի հավաքականներում միասին հայտավորված են 92 ֆուտբոլիստ: Նրանցից 9-ը ներկայացնում են Լոնդոնի «Տոտենհեմը»:

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացված են 7-ական ֆուտբոլիստով:

«Չելսիից» կիսաեզրափակիչներին կմասնակցի 5 խաղացող: ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Լիվերպուլը» ու «Մոնակոն» ներկայացված են 4 ֆուտբոլիստներով:

Share |

Լրահոս