Չավի. Եթե Իսպանիան ցանկանում է հաջողությունների հասնել, ապա պետք է վերադարձնի «տիկի-տական»

20:19 09.07.2018

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին կարծում է, որ Իսպանիայի ընտրանին չպետք է հրաժարվի խաղային իր ձեռագրից, որը ժամանակին մեծ հաջողություններ է բերել թիմին.

«Ես կասկածներ չունեմ, որ Իսպանիայի հավաքականի համար ճիշտ ընտրությունը «տիկի-տական» վերադարձնելն է, որը մենք սկսեցինք օգտագործել 10 տարի առաջ: Մեծ սխալ կլինի, եթե փոխենք խաղային ձեռագիրը: Իսպանիան պետք է կառչի իր ֆուտբոլիստների լավագույն որակներից:

Իսկոն, Բուսկետսը, Տիագո Ալկանտարան... նրանք ֆուտբոլիստներ են, ովքեր սիրում են խաղալ  ու տիրել գնդակին: Սա իմ կարծիքն է, սակայն հասկանում եմ, որ կարող է լինել նաև այլ տարբերակներ»,-Չավիի խոսքրեը մեջբերում է «Goal»-ը:

Share |

Լրահոս