Պաշտոնական. Արթուրը՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ. հայտնի է գործարքի արժեքը

00:37 10.07.2018

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց նոր ձեռքբերման մասին:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստ է դարձել բրազիլացի պաշտպան Արթուրը:

Տրանսֆերի արժեքը կազմել է 31 միլիոն եվրո. ևս 9 միլիոն կփոխհատուցվի բոնուսներով:

21-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես էր գալիս «Գրեմիոյում», «Բարսելոնայի» հետ 6 տարվա պայմանագիր կստորագրի,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արթուրի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Share |

Լրահոս