Նախարար Լևոն Վահրադյանը Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:11 10.07.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հուլիսի 9-ին հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախարարը առանձնազրույց է ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվել են երկու հայկական պետությունների մարզական ֆեդերացիաների համագործակցությանը, սպորտի մասսայականացմանը վերաբերող հարցեր:

Նարինե Աղաբալյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպվող առաջնությունների մի մասը տեղափոխել Արցախ՝ տեղում մարզական կյանքը ակտիվացնելու նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակում մարզիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

Աղբյուր` msy.am
Share |

Լրահոս