Սուքիասյան. Դուք ինձնից լավ չեք իմանա

22:28 10.07.2018

Չեմպիոնների լիգայի 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» (0:3) հանդիպումից հետո կայացավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը:

 - Թիմը խաղը սկսեց բարձր պրեսինգով. դա ճի՞շտ ընտրություն էր:

 - Ես կարծում եմ, որ սխալ արարք թույլ տվեցին մեր 6 ֆուտբոլիստները՝ կանգնեցին և ձեռքով խաղ էին պահանջում: Մենք հանդերձարանի ճանապարհին էինք...:

 - Երկրորդ խաղը ձևական է դառնում: Ինչքանո՞վ դա պատրաստություն կլինի:

 - Պետք է կայուն խաղանք և ձգտել առաջ շարժվել:

 - Արտակ Եդիգարյանը ինչո՞ւ էր պաշտպանության աջ եզրում:

 - Դուք ավելի լավ չեք իմանա, քան ես: Այդ եզրում մրցակիցը դժվարություն չունեցավ:

 - Թիմի լեգիոներներին դո՞ւք եք ընտրել օրինակ Սեսար Ռոմերոյին. թե՞ սելեկցիոներները:

 - Եթե խելացի հարց տայիք, կպատասխանեի. ինչպե՞ս կարող էի չիմանալ: Ցտեսություն:

Share |

Լրահոս