Գործակալ. Ասենսիոն կմնա Ռեալում

14:15 10.07.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալ Օրացիո Գաջոլին խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին.

«Մարկոն ոչ մի տեղ չի հեռանում ու մնում է «Ռեալում»: Բոլորն են տեսնում, թե նա ինչպես է առաջխաղացում ապրում: Հաջորդ մրցաշրջանը չափազանց կարևոր է նրա համար»,- Գաջոլիի խոսքերը մեջբերում է «Calciomercato»-ն:

Նշենք, որ վերջերս խոսակցություններ էին տարածվել, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Share |

Լրահոս