Նիսի կիսապաշտպանը համաձայնության է հասել Չելսիի հետ

14:09 10.07.2018

Ֆրանսիական «Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերին այս ամռանը նոր ակումբ կունենա:

Լրատվամիջոցները հայտնում են, որ խաղացողը գտնվում է Լոնդոնում ու համաձայնության է եկել «Չելսիի» հետ: Չնայած այս ամենին, տրանսֆերը կարող է չկայանալ, քանի որ «թոշակառուների» նախագահ Ռոման Աբրամովիչը դեռևս չի կարողանում լուծել վիզայի հարցերը և այցելել Բրիտանիա:

Հաղորդվում է, որ տրանսֆերը ձախողվելու դեպքում Սերիին պայմանագիր կառաջարկի լոնդոնյան մեկ այլ ակումբ` «Արսենալը»:

Share |

Լրահոս