Ֆրանսիան հաղթեց երկու տարի պարտություն չկրած Բելգիային և անցավ եզրափակիչ (տեսանյութ)

23:55 10.07.2018

Ավարտվեց ԱԱ-2018-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը:

Միմյանց դեմ էին մրցում Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով ի օգուտ Ֆրանսիայի:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Դինամիկ խաղի առաջին խաղակեսում սակայն գոլեր չարձանագրվեցին: Հանդիպման 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին գրավեց բելգիացիների դարպասը: Չնայած` ընդունած գոլից հետո Բելգիան անդադար գրոհում էր, բելգիացիները չկարողացան փրկել խաղը:

Ֆրանսիայի ընտրանին վաստակեց եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

 

Share |

Լրահոս