Ազար. Ռեալի խաղաշապիկը յուրահատուկ է նույնիսկ առանց Զիդանի

13:26 10.07.2018

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է «Չելսիից» հեռանալու մասին լուրերը.

«Այս պահին ինձ ամեն ինչ գոհացնում է «Չելսիում» ու ոչ մի այլ ակումբից առաջարկ չունեմ:

Զիդանն ինձ համար, իսկապես յուրահատուկ է ու մադրիդյան ակումբի մասին կարող է երազել ցանկացած ֆուտբոլիստ: «Ռեալի» խաղաշապիկը յուրահատուկ է թե՛ Զիդանի հետ, թե՛ առանց նրա:

Իհարկե, ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում նաև կապույտ գույնի մարզաշապիկով: Ես չեմ տխրի, եթե մնամ Լոնդոնում»,- Ազարի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս