Ջեյմսը պաշտոնապես դարձավ Լոս-Անջելես Լեյքերսի բասկետբոլիստ

13:04 10.07.2018

Լեբրոն Ջեյմսը պաշտոնապես դարձել է «Լոս-Անջելես Լեյքերսի» խաղացող: Այս մասին հայտնում է NBA-ի պաշտոնական կայքը:

Լրատվամիջոցները նշում են, որ բասկետբոլիստը իր նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` ընդհանուր 154 մլն դոլար աշխատավարձով: Հիշեցնենք, որ 33-ամյա խաղացողը հրաժարվել էր «Կավալերսի» առաջարկած նոր պայմանագրից, որը նրա հաջորդ տարի երաշխավորում էր 35.6 մլն դոլար աշխատավարձ:

Ջեյմսը կարիերան սկսել է «Քլիվլենդում», հանդես գալով այնտեղ 2003-2010 թվականներին: Այնուհետև ամերիկացին տեղափոխվել է «Մայամի Հիթ», որի գույները պաշտպանել է մինչև 2014 թվականը: 2014 թվականին նա վերադարձել է հարազատ «Կավալերս», որտեղ ակումբին պատմության մեջ առաջին անգամ պարգևել է NBA-ի չեմպիոնի կոչումը:

Share |

Լրահոս