Պյանիչը կերկարաձգի պայմանագիրը Յուվենտուսի հետ

18:02 10.07.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կերակարաձգի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ:

Այս մասին տեղեկացնում է «Football Italian»: Պյանիչի անունը վերջին շրջանում կապվում էր մի քանի գրանդ ակումբների հետ, այդ թվում «Բարսելոնայի»: Սպասվում էր, որ Պյանիչը կփոխարինի Անդրես Ինիեստային: Բացի այդ, տեղեկություններ կային, որ Պյանիչի ծառայություններով են հետաքրքրվում ՊՍԺ-ն և «Չելսին»: 

Չնայած այս ամենին, աղբյուրը նշում է, որ «Յուվենտուսն» ու Պյանիչը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:

 

Share |

Լրահոս