Ռեալի նախկին դարպասապահը տեղափոխվել է Աթլետիկո

21:27 10.07.2018

«Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո»:

Ինչպես տեղեկացնում է «Աթլետիկոյի» պաշտոնական կայքը Ադանի հետ ակումբը կնքել է 2 տարվա պայմանագիր: Մինչ այս Ադանի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր անգլիական «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ Անտոնիո Ադանը Մադրիդի «Ռեալի» սան է և 1997 թվականից մինչև 2013 թվականը եղել է «Ռեալի» ճամբարում:

Share |

Լրահոս