Football Italia. Ռեալը ընդունել է Յուվենտուսի առաջարկը, Ռոնալդուն կհեռանա

19:23 10.07.2018

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կտեղափոխվի «Յուվենտուս», այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Մադրիդցիները ընդունել են թուրինցիների առաջարկը և պատրաստվում են վաճառել պորտուգալացուն 100 մլն եվրոյով: Նշվում է, որ գումարի մի մասը տալու է «Յուվենտուսի» հովանավոր «Exor» ընկերությունը: 

Այսօր պարզ էր դարձել, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկնել է Հունաստան` անձամբ Ռոնալդուի հետ բանակցելու համար: Սպասվում է, որ պորտուգալացու տրանսֆերի մասին կհայտարարվի այսօր երեկոյան:

Share |

Լրահոս