Ռոջերս. Ալաշկերտը լավագույն թիմն է վերջին մի քանի տարիների ընթացքում, որին հանդիպել ենք որակավորման այս փուլում

22:56 10.07.2018

Չեմպիոնների լիգայի 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» (0:3) հանդիպումից հետո, կայացավ շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի մամուլի ասուլիսը:

-Առաջին խաղակեսում «Ալաշկերտը» ստեղծած պահերով առավելություն ուներ, համաձա՞յն եք այս մտքի հետ: Եվ ի՞նչ ասացիք խաղացողներին ընդմիջմանը:

-Մենք սպասում էինք, որ առաջին 10-15 րոպեների ընթացքում տան տերերը կխաղան հարձակվողական ֆուտբոլ: «Ալաշկերտը» լավագույն թիմ է վերջին մի քանի տարիների ընթացքում, որին հանդիպել ենք որակավորման այս փուլում: Տղաներին խնդրեցի մի փոքր ավելացնել, խնդրեցի ուժեղացնել պրեսինգը:

-Եղանակային պայմանները ազդեցի՞ն խաղի վրա:

-Բավականին շոգ էր ասյօր, դա իհարկե որոշ չափով խանգարեց: Չնայած դրան տղաները կարողացան խաղալ մեր ֆուտբոլը: Ես գոհ եմ, որ կարողացանք լավ կոմբինացիաների շնորհիվ երեք գոլ խփել:

-Սպասո՞ւմ էիք, որ «Ալաշկերտը» կխաղա 4 պաշտպաններով:

- Այո սպասում էի նման դասավորություն «Ալաշկերտից»: Արթուր Եդիգարյանը մի փոքր խորհքից էր գործում, և սկսում էր գրոհները: Կառանձնացնեմ նաև Ուրոշ Նենադովիչին, ով շատ էր աշխատում առջևի գծում:

-Իսկ սպասո՞ւմ էիք, որ հենց առաջին խաղում գործնականում կորոշվի դիմակայության ելքը:

Իհարկե մենք լավ առավելություն ենք ստացել, մրցակցի հարկի տակ խփել ենք երեք գնդակ և գոլ բաց չենք թողել, սակայն առջևում դեռ կա երկրորդ խաղը: Մեզ նորից բարդ հանդիպում է սպասվում և միայն այդ խաղից հետո կարելի կլինի ասել, որ «Սելթիկը» մյուս փուլում է:

 

Share |

Լրահոս