Պաշտոնական. Ռոնալդուն տեղափոխվեց Յուվենտուս

19:46 10.07.2018

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»:

Այս մասին «սերուցքայինները» հայտարարել են պաշտոնական կայքի միջոցով:

33-ամյա պորտուգալացին «Ռեալում» է հանդես գալիս 2009 թվականից: Նա 93 մլն եվրոյով էր տեղափոխվել «արքայական ակումբ» «Մանչեսթեր Յունայթեդից»:

Իսպանական ակումբի հետ Ռոնալդուն 13 տիտղոս է նվաճել:

 

 

Share |

Լրահոս