Մենդեշը վերջնական բանակցություններ է վարում Ռեալի հետ Ռոնալդուի ապագայի հարցում

11:08 10.07.2018

Ինչպես հայտնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, այս շաբաթը վճռորոշ է լինելու «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխվելու հարցում:

Ֆուտբոլիստի գործակալը վերջնական բանակցություններ է վարում մադրիդյան ակումբի հետ: Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ կա՛մ նոր պայմանագրի, կա՛մ խաղացողի` այլ ակումբ տեղափոխվելու շուրջ:

«Ծեր սինյորան» կսպասի բանակցությունների ավարտին, որպեսզի հասկանա, թե ինչ առաջարկ է գոհացնելու «սերուցքայիններին»: Սպասվում է, որ գործարքը կկայանա այս շաբաթ, քանի որ պորտուգալացին մտադրված է լքել Մադրիդը:

Share |

Լրահոս