Ole. Սամպաոլին կշարունակի մարզել Արգենտինայի հավաքականը

10:42 10.07.2018

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կշարունակի մնալ իր պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ole» պարբերականը:

Ըստ աղբյուրի` նման որոշում կայացվել է մարզչի ու Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապյեի հանդիպումից հետո: Կողմերը համաձայնել են շարունակել միասին աշխատել, չնայած ԱԱ-2018-ում գրանցած բացասական արդյունքին:

Սամպաոլիի պայմանագիրը նախատեսված է 5 տարով և այն կարող է խզվել Ամերիկայի Գավաթի 2019 թվականի խաղարկությունից հետո:

Հեռացման դեպքում Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան Սամպոլիին պետք է վճարեր 8 մլն եվրո փոխհատուցում:

Share |

Լրահոս