Ստադիոն գնալու ժամանակը. Բանանց-Սարաևո

11:23 11.07.2018

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» այսօր կհյուրընկալի բոսնիական «Սարաևոյին»:

Եվրոպա լիգան մեզ համար ևս մեկնարկում է. պետք է ամեն ինչ անել այս կարևորագույն պահին իրավիճակից պատվով դուրս գալու համար: «Բանանցի» շանսերը իրատեսական են, հարկավոր է ընդամենը ռեալիզացնել:

«Սարաևոյի» հետ խաղին «Բանանցը» մոտենում է մի շարք համալրումներով: Արամ Ոսկանյանը ժամանակ ուներ ընտրություն կատարելու, կազմն ուժեղացնելու և հանդիպմանը պատրաստվելու համար:

Շատ են դիտարկումներն այն մասին, որ հայկական թիմերից հաջորդ փուլ անցնելու ամենաիրական հնարավորությունն ունի «Բանանցը»: Ամեն դեպքում, ֆուտբոլիստների և մարզչական շտաբի վրա պատասխանատվությունը շատ մեծ է:

«Բանանցը» Հայաստանի գործող փոխչեմպիոնն է, «Բանանցը» ունի հնարավորություն, որին հասնելու համար պետք է նվիրվեն բոլորը: Հայկական ֆուտբոլային ընտանիքը, ինչպես երեկ «Ալաշկերտի» կողքին էր, այնպես էլ այսօր պետք է լինի «Բանանցի» կողքին:

Ֆուտբոլի երկրպագուներին դարձյալ կոչ ենք անում ստադիոնից աջակցել «Բանանցին». սա բոլորիս հնարավորությունն է, բոլորիս երազանքը:

Հիշեցնենք, որ «Սարաևոյի» արգելքը հաղթահարելու դեպքում «Բանանցը» կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ:

«Բանանց»-«Սարաևո» հանդիպումը կկայանա այսօր «Բանանցի» ստադիոնում. մեկնարկը ժամը 17:30-ին է: Հանդիպումը ցուցադրվելու է «Շանթի» ուղիղ եթերում:

Share |

Լրահոս