Գլուխգործոց գոլը Բանանցին չփրկեց պարտությունից. երևանյան թիմը ծանր իրավիճակում է (տեսանյութ)

19:27 11.07.2018

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» հյուրընկալել էր բոսնիական «Սարաևոյին» և պարտվեց 1:2 հաշվով:

Մեր թիմի մրցակիցը լավ սկսեց խաղը և 21-րդ րոպեին արդեն հաղթում էր 2:0 հաշվով 16-րդ րոպեին գլխով դիպուկ հարվածեց Ահմետովիչը, իսկ 5 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Հալիլովիչը:

Ընդունած գոլերից հետո «Բանանցը» վերակազմակերպեց և սկսեց ավելի լավ գործել:

34-րդ րոպեին տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը:

Ամբողջ 2-րդ խաղակեսի ընթացքում «Բանանցը» գերազանցեց մրցակցին և մի քանի իրական պահ ստեղծեց: Երկրորդ 45 րոպեների ընթացքում «Սարաևոն» իրական պահ չունեցավ:

շ-րդ խաղակեսի մեկնարկում Այվազյանը ևս մեկ անգամ կրակեց տուգանայինից. գնդակը հետ մղվեց ձախ ուղղահայաց դարպասաձողից:

Այլևս գոլ չգրանցվեց և «Բանանցը» 1:2 հաշվով պարտություն կրեց:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 19-ին:

 

Share |

Լրահոս