Ազարի պրովոկացիոն միտքը Ֆրանսիային պարտվելուց հետո

10:38 11.07.2018

ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն՝ վերջինիս զիջելով եզրափակչի ուղեգիրը:

Դիմակայության վերաբերյալ խոսել է բելգիացիների ավագ Էդեն Ազարը.

«Ֆրանսիան հաղթեց. այնպիսի խաղ էր, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ անձնապես ցանկանում էր հաղթել: 

Ես գերադասում եմ Բելգիայի հետ պարտվելը Ֆրանսիայի հետ հաղթելուց: Մենք ավելի գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում, դա հոգեհարազատ է ինձ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել «Sporza»-ն:

Այս միտքը զայրացրել է ֆրանսիացի երկրպագուներին, ովքեր բազում թվիթներ են կատարում՝ վատ արտահայտվելով Ազարի դեմ:

Share |

Լրահոս