Կուրտուա. Ֆրանսիան հակաֆուտբոլային հավաքական է, ես կնախընտրեի պարտվել Բրազիլիայի հավաքականին

20:15 11.07.2018

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ֆրանսիայի հավաքականին, կիսաեզրափակչում բելգիացիների կրած պարտությունից հետո.

«ֆրանսիայի հավաքականը գոլ խփեց անկյունայինից ու այդ պահից սկսած  բացառապես պաշտպանվեց  սեփական դարպասի  մոտ: Ես կնախընտրեի պարտվել Բրազիլիայի հավաքականին 1/8-ում, քանի որ Բրազիլիայի հավաքականը թիմ էր, որը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ: Ֆրանսիան հակաֆուտբոլային հավաքական է»,-դարպասապահի խոսքերն է մեջբերում  «The Guardian»-ը:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը ԱԱ-2018-ի երրորդ տեղի համար  կխաղա հուլիսի 14-ին Սանկտ-Պետերբուրգում:Մրցակիցը կպարզվի կիսաեզրափակիչ երկրորդ  զույգի` Խորվաթիա-Անգլիա խաղի ավարտից հետո:

 

Share |

Լրահոս