Ռոնալդո. Ավելին էինք սպասում Նեյմարից

13:01 11.07.2018

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն խոսել է ԱԱ-2018-ում Նեյմարի ելույթների մասին:

«Պետք է ընդունել, որ բոլորս Նեյմարից ավելին էինք սպասում, քանի որ նա Բրազիլիայի հիմնական հարձակվողն է: Սակայն հիմա ամեն ինչ անցյալում է. շուտով կմեկնարկի Ֆրանսիայի առաջնությունը:

Ես դեռ չեմ խոսել նրա հետ, սակայն երևում էր, որ խաղադաշտում նա սահմանափակված էր գործում. չեմ կարող ասել, թե վնասվածքի հետ էր դա կապված, թե չէ: Կարծում եմ՝ այս Մունդիալը շատ բան կսովորեցնի Նեյմարին: Նա երիտասարդ է ու տաղանդավոր, բացի այդ էլ մեծ պատասխանատվություն է կրում:

5 տարի առաջ խոսել եմ նրա հետ սիմուլյացիայի թեմայով, նա ասաց, որ խախտումներին այնպես է արձագանքում, որ մրցակիցը դադարի հարվածել իրեն»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում «AS»-ը:

Share |

Լրահոս