Ոսկանյան. Հայկական մենթալիտետը կրկին կար. ֆուտբոլիստները չէին հավատում իրենց ուժերին

20:57 11.07.2018

Երևանի «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցեց «Սարաևոյի» հետ: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվեց բոսնիական ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով:

Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Խաղասկզբում երևում էր, որ եվրագավաթներում փորձի պակաս ունեինք:

Խնդիր էինք դրել, որ ուշադիր լինեինք պաշտպանությունում: Կարծում եմ, որ հայկական մենթալիտետը կար` հավատի պակաս, չէին հավատում իրենց ուժերին: Երկու գոլ բաց թողեցինք, այնուհտեև հասկացանք, որ կարող ենք խաղալ: Սա իր ազդեցությունն ունեցավ:

Հանդերձարանում տղաները հիասթափված էին, սակայն հենց սրա համար է այդ դիմակայությունը երկու խաղով: Եթե նրանք այստեղ կարողացան երկու գոլ խփել, ինչու մենք չանենք նույնը նրանց դաշտում: Պետք է սպասենք մեր հնարավորությանը ու իրացնենք դնանք:

Մենք նույնպես սովոր չէինք շոգին: Եղանակային պայմաններին դիմանում է նա, ով լավ է պատրաստ ֆիզիկապես: Սակայն մենք էլ սովոր չէինք այսպիսի պայմաններին:

Կրասիչի խաղից գոհ չեմ, քանի որ իր խաղամակարդակից ցածր հանդես եկավ: Նա այն ֆուտբոլիստներից էր, ով պետք է առաջ տաներ թիմին իր հետևից, սակայն չկարողացավ:

Վալմերսոնը վնասվածք ունի: Հնարավոր է, որ նա խաղա պատասխան խաղում: Այվազովն էլ այն մարզավիճակում չէ, որ կարողանա օգնել մեզ: Նոր է միացել թիմին, քանի որ քննությունների էր Մոսկվայում:

Չեք պատկերացնում, որքան կարևոր է երկրպագուների առաջկցությունը: Այս շոգ եղանակին հենց նրանք էին ստիպում ֆուտբոլիստներին, գուցե չկարողանալով, բայց առաջ շարժվել»,-ասել է Ոսկանյանը:

 

Share |

Լրահոս