Խորվաթիան ու Անգլիան հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

23:54 11.07.2018

ԱԱ-2018-ի երկրորդ կիսաեզրափակիչն անցնում է լարված պայքարում: Խորվաթիան ու Անգլիան հաղթողին չկարողացան պարզել հիմնական ժամանակում:

Հաշիվը բացեց Տրիպյեն` գոլի հեղինակ դառնալով 5-րդ րոպեին: Երկրորդ կեսում Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը: 

Խորվաթիայի ընտրանին դարձավ պատմության մեջ առաջին հավաքականը, որը փլեյ-օֆի երեք հանդիպումներում խաղը տեղափոխել է լրացուցիչ ժամանակ: Այդպես եղել է 1/8 եզրափակչում Դանիայի, ինչպես նաև քառորդ եզրափակչում Ռուսաստանի հետ խաղերում:

Լրացուցիչ ժամանակում հաղթողին չպարզելու դեպքում էլ թիմերը եզրափակչի ուղեգիրը կխաղարկեն 11 մետրանոցների շնորհիվ:

 

Share |

Լրահոս