Կուադրադոն 7 համարի խաղաշապիկը տվել է Ռոնալդուին

23:05 11.07.2018

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն 7 համրի խաղաշապիկը տվել է ակումբի նորեկ Կրիշտիանո Ռոնալդուին:

Այս մասին հայտնել է անձամբ ինքը` ֆուտբոլիստը: Կոլումբիացին «Twitter»-ի միջոցով է հայտնել իր որոշման մասին ու Ռոնալդուին նոր արկածներ մաղթել 7 համարի խաղաշապիկով:

Հիշեցնենք, որ պորտուգալացին 7 համարն էր կրում Մադրիդի «Ռեալում» ու Պորտուգալիայի ազգային հավաքականում:

Share |

Լրահոս