Լիվերպուլը պատրաստ է Դիբալայի համար 90 միլիոն եվրո վճարել

14:50 11.07.2018

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակներում:

Ինչպես հայտնում է «TyC Sports»-ը, մերսիսայդյան ակումբը պատրաստ է վճարել արգենտինացու համար մինչև 90 միլիոն եվրո: 

Դիբալայի` «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները սկսեցին շրջանառվել Ռոնալդուի` թուրինյան ակումբի շարքերը համալրելուց հետո:

Ռոնալդուի տեղափոխությունը հարցականի տակ դրեց «Յուվենտուսի» մյուս հարցակվողների ապագայի հարցը:

«Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է ընդունել առաջարկներ քննարկել Դիբալայի, ինչպես նաև Գոնսալո Իգուաինի հետ կապված:

Share |

Լրահոս