Ռեալի պաշտպան Հաքիմին վարձակալության սկզբունքով կխաղա Բունդեսլիգայում

19:06 11.07.2018

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է լուսանկար և հայտարարել, որ Մադրիդի «Ռեալի» երիտասարդ տաղանդավոր պաշտպան Աշրաֆ Հաքիմի վարձակալության սկզբունքով տեղափոխվել է գերմանական ակումբ:

Ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Վարձակալության պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Share |

Լրահոս